Նոյեմբերի 28-ին կայանալու է Հանրապետական կուսակցության հերթական համագումարը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, թե համագումարի ընթացքում արտահերթ որեւէ հարց չի քննարկվելու: Համագումարի ընթացքում «ինքնստինքյան ենթադրվում է», որ կուսակցության նախագահի ընտրության հարցը չի քննարկվելու: «Համագումարի ընթացքում լսվելու են կուսակցության գործունեության զեկույցն ու ընթացիկ այլ հարցեր»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է:




























