2011թ կրթության ոլորտի համար աշխատանքի, լուրջ ձեռքբերումների եւ խնդիրների տարի էր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով ձեռքբերումներին` նախարարը նշեց, որ այս տարի ստեղծվել են 125 նախակրթարաններ, հաստատվել է հանրակրթության պետական չափոոշիչը, 8000 ուսուցիչներ են վերապատրաստվել, անցում է կատարվել 12-ամյա կրթական համակարգի, բացվել է առաջին միջազգային դպրոցը` «Քվանտը», հայ աշակերները միջազգային օլիմպիադաներից տասը մեդալներ եւ դիպլոմներ են բերել:
Նա ամենահաջողված բարեփոխումներից մեկը համարեց դպրոցի տնօրենների քննություննեը:
Դպրոցաշինության շրջանակներում մայրաքաղաքում եւ մարզերում 1 մլրդ 200 մլն դրամով ինը ավագ դպրոցներ են վերանորոգվել: Արմեն Աշոտյանի խոսքով` դպրոցները համալրվել են 2500 համակարգիչներով, շախմատը մտցվել է դպրոցում` իբրեւ դպրոցական ծրագրի բաղկացուցիչ մաս: Նա շեշտեց նաեւ մասնագիտական կրության ոլորտում ձեռքբերումները, հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը: Անդրադառնալով բուհական համակարգին` Արմեն Աշոտյանը նշեց, որ տասներկու բուհերում կայացել են ռեկտորների ընտրություհներ, նվազել է մասնավոր բուհերի, ինչպես նաեւ դրանցում ֆակուլտետների թիվը, իսկ մնացածները գտնվում են խոշորացման պրոցեսում: ԿԳ նախարարի խոսքով` տարին արդյունավետ էր նաեւ մի շարք օրինագծերի, փաստաթղթերի ընդունման եւ միջազգային համագործակցության առումով: Հայաստանի բարձրագույն կրթության մասին: Տասներկու նոր պայմանագրեր եւ հուշագրեր են ստորագրվել, 190 ուսանող գործուղվել է արտերկիր` շարունակելու կրթությունը: Հայաստանում սովորելու համար մեր երկիր է եկել 520 ուսանողներ, որոնց մեջ ընդգրկված չեն Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիները:
Այս տարի Հայաստանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական հանձնաժողովի անդամ: Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել 2015թ Բոլոնիայի գործընթացի համաժողովը մեր երկրում անցկացնելու համար: Անդրադառնալով չլուծված խնդիրներին` Արմեն Աշոտյանը որպես այդպիսին նշեց կրթության որակի համակարգային բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերը, կրթության մատչելիությունը, նյութագույքային պայմանների ապահովումը, կենցաղային խնդիրների լուծումը, օրինականության հետ կապված խնդիրները:




























