Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուօղլուն ելույթ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում ծառայող դիվանագետների մասնակցությամբ համաժողովին։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը խիստ է արձագանքել Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ընդունած որոշմանը՝ պնդելով, թե այդ որոշումով Ֆրանսիան վերադառնում է միջնադար։ Դավութօղլուն ընդունված որոշումը համեմատել է Մերձավոր Արելեւելքի բռնակալների հետ՝ շեշտելով, թե ինչպես բռնակալներն են պարտադրում իրենց կարծիքը քաղաքացիներին, այնպես էլ Ֆրանսիայի ընդունած որոշումը։
«Մենք նման անարդարության դեմ մեր ձայնը բարձրացնելու ենք, ոչ մի տեղ չենք խորհարվելու։ Մենք գնալու ենք այնտեղ, որտեղ դրանք արգելված են ու ասելու ենք, որ չենք ճանաչում դա»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։



























