Աբխազիան միջազգային հեռախոսակապի Վրաստանի կոդից` +995, անցնում է Ռուսաստանի կոդին` +7: Ինչպես հայտնում է «Կովկասպրես» լրատվական գործակալությունը, ռուսաստանյան կոդը հունվարի 1-ից կիրառվելու է Աբխազիայի ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային հեռախոսակապում: Սա եւս մեկ անգամ հաստատում է որոշ վերլուծաբանների այն տեսակետը, որ թեեւ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, սակայն իրականում դրանք Ռուսաստանի ուղղակի ենթակայության տակ գտնվող տարածքներ են:

Այս առնչությամբ, պաշտոնական Թբիլիսին սպառնացել է, որ Աբխազիա զանգահարելու համար ռուսաստանյան կոդը օգտագործող ընկերությունների նկատմամբ տուգանք կկիրառվի: