Չնայած ողջ աշխարհում դեռեւս իրեն զգացնել է տալիս տնտեսական ճգնաժամը, սակայն Ճապոնիան արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ ապահովում է տնտեսական աճ: Անցյալ տարվա վերջում և ընթացիկ տարվա սկզբին գրանցված զգալի անկումից հետո Ճապոնիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում զգալի աճել է:
Ճապոնիայի կառավարության հրապարակած տվյալների համաձայն, 2009 թվականի երրորդ եռամսյակում՝ նախորդ եռամսյակի համեմատությամբ Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 1,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշն ապահովել է շուրջ 4,8% աճ: Հատկանշական է, որ 2009 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ճապոնիան ապահովել է 2007 թվականից մինչ այժմ գրանցված ամենաբարձր տնտեսական արդյունքները:



























