Նոյեմբերի 17-ին, ժամը 11-ին տեղի է ունենալու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է նաեւ դեղորայքի շուկայում ստեղծված իրավիճակը:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում կքննարկվեն մի քանի լայն սպառման ապրանքային շուկաներում մրցակցային կանոնների խախտման եւ բացահայտման միջոցառումների, ինչպես նաեւ դեղորայքի շուկայում վարույթ հարուցելու մասին հարցեր:
Նշենք, որ վերջին օրերին կապված «խոզի գրիպի» դեպքերի հաճախակիացման հետ, հայաստանյան դեղատներում պաշտպանական դիմակների եւ հակագրիպային այլ միջոցների դեֆիցիտ է նկատվում: Ի դեպ, աճել են նաեւ բժշկական միջոցների գները: Մասնավորապես, «խոզի գրիպի» դեմ արդյունավետ դեղամիջոց համարվող «Տամիֆլյուն», որը նախկինում կարելի էր ձեռք բերել 4 հազար դրամով, այժմ վաճառվում է 15-18 հազար դրամով, իսկ սովորական բժշկական դիմակները՝ նախկին 50 դրամի փոխարեն՝ 180-200 դրամով:
Հանձնաժողովը պետք է իր գնահատականը տա գների արհեստական աճին:


























