ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-20-ը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային գերատեսչության ստեղծման 200-ամյակին նվիրված Միջազգային տրանսպորտային վեհաժողովին, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ-պետությունների Տրանսպորտի համակարգող խորհրդակցության 29-րդ նիստին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ միջազգային տրանսպորտային վեհաժողովի ընթացքում նախատեսված են առանձին համաժողովներ` նվիրված ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային տրանսպորտին, ավիացիային եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին: Բացի համաժողովներից, կլինեն են նաեւ գիտա-գործնական հանդիպումներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ: Միջոցառման գլխավոր թեման է լինելու «Ռուսաստանի տրանսպորտ. ստեղծում, զարգացում, կանխատեսումներ» խորագրով ժողովը, որը մասնակիցներին հնարավորություն է ընձեռելու լայն քննարկումներ ծավալել տրանսպորտի համակարգի զարգացմանն ուղղված առաջնահերթ եւ հեռանկարային ծրագրերի շուրջ:
Նշենք, որ ԱՊՀ անդամ-պետությունների Տրանսպորտի համակարգող խորհրդակցության նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ:


























