Ռուսաստանը ԱՄՆ ներկայացուցիչներին կհրավիրի մայիսին անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Մենք կհրավիրենք»,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Շոյգուն հայտնել է, որ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ արդեն հաստատել են առաջիկա հանդիպմանն իրենց մասնակցությունը։

Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի հովանու ներքո 2010 թվականից։ Այս տարի այն կանցկացվի Մոսկվայում մայիսի 27-29-ը։