Մինեսոտայի հանրապետական սենատոր Ջասթին Էյխհորնը, որը բռնվել է հատուկ գործողության ժամանակ, հինգշաբթի հրաժարական է տվել, երբ նրան մեղադրել են անչափահասին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
40-ամյա Էյխհորնը բանտարկվել է Բլումինգթոնում երկուշաբթի անչափահասների մասնակցությամբ առևտրային սեքս-թրաֆիքինգին ուղղված գաղտնի գործողության ընթացքում ձերբակալվելուց հետո:
Ըստ մեղադրական փաստաթղթերի՝ քննիչները բազմաթիվ հայտարարներ են զետեղել առցանց՝ առաջարկելով սեքս փողի դիմաց: Էյխհորնը մի քանի օր շարունակ տեքստային հաղորդագրություններ է փոխանակել քողարկված ոստիկանության աշխատակցի հետ, որը 17-ամյա աղջիկ է ներկայացել, մինչև նրանք համաձայնել են հանդիպել, որտեղ էլ նրան ձերբակալել են:
Նրան ձերբակալելուց հետո ոստիկանությունը առգրավել է երկու բջջային հեռախոս, պահպանակ և 129 դոլար կանխիկ գումար:
Դաշնային մեղադրանքը վերաբերում է անչափահասին մարմնավաճառության պարտադրելու և ներգրավելու փորձին:
Դատախազները հայտնել են, որ գործողության ընթացքում ձերբակալվել է ևս վեց կասկածյալ։
Էյխհորնն ամուսնացած է և ունի չորս երեխա։





























