Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նրա սոցիալական ցանցում և Ստամբուլի քաղաքապետարանի էջում հայտնվել է «Կեղծիքն ու ճշմարտությունը» վերնագրված գրառումը։

Ըստ լրատվամիջոցների՝ գրառմամբ հերքվում են այն լուրերը, ըստ որոնց Իմամօղլուն ապրում է շքեղության մեջ, և որ նրան ձերբակալել են անօրինական եկամուտներով գնված թանկարժեք վիլլայում։

Բացի դրանից, նշվում է, որ հերքվել են նաև այն տեղեկությունները, ըստ որոնց նա անօրինական տենդերներ է անցկացրել և շանտաժի է ենթարկել գործարարներին, ինչպես նաև լուրեը, ըստ որոնց նա աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին։