ԽՍՀՄ-ում թափառող շներին օճառ սարքելու համար չէին օգտագործում, և այսօր նման արտադրությունը «նորացնելու» առաջարկները խելահեղ են հնչում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Գոլուբևը։

Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ցեդն ավելի վաղ առաջարկել էր օճառ սարքելու համար օգտագործել թափառող շներ։ Պատգամավորը պնդել է, թե նման պրակտիկա եղել է Խորհրդային Միությունում, սակայն այժմ կենդանիները, որոնք հավաքվում են միասին, դառնում են «ժանիքավոր զենք»։

«Սարսափելի և զարմանալի է 21-րդ դարում նման նախաձեռնություններ լսելը մարդկանցից, հատկապես իշխանություն ունեցող մարդկանցից: Նախաձեռնությունը... բացի վախեցնող լինելուց, նաև անհեթեթ է հնչում»,- ասել է Գոլուբևը։