Այսօր որոշեցինք առանցքային տոկոսադրույքը պահել տարեկան 21% մակարդակում։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինը։
«Գների աճի ներկայիս տեմպերն աստիճանաբար դանդաղում են, և դա մեծ հաշվով մեր կոշտ դրամավարկային քաղաքականության արդյունքն է։ Գնաճի անկման վրա ազդել են նաև շուկայական տրամադրությունների բարելավումը և ռուբլու ամրապնդումը: Ընդսմին գնային ճնշումները դեռևս բարձր են, իսկ գնաճային սպասումները մնում են բարձր: Սա նշանակում է, որ մենք պետք է երկար ժամանակ խիստ դրամավարկային պայմաններ պահպանենք։
Մեր ապագա որոշումները կախված կլինեն նրանից, թե արդյոք գնաճի անկման տեմպերն ու կայունությունը բավարա՞ր են 2026 թվականին այն 4%-ի վերադարձնելու համար։
Եթե դրանք բավարար չլինեն, կարող ենք լրացուցիչ քայլ անել՝ բարձրացնել տոկոսադրույքը, թեև դրա հավանականությունը նվազել է»,- նշել է նա։





























