Այս 2016 թվականի տեսահոլովակում պատկերված է, թե ոնց է Ստամբուլի քաղաքապետ Էկրամ Իմամօղլուն Հունաստանում Պոնտոսի հույների սերունդների հետ միասին պարում խորոնը, Պոնտոսի ժողովուրդների պարը։ Այս մասին գրել է քաղաքական վերլ;ուծաբան Արգիշտի Կիվիրյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Տրաբզոնում ծնված Իմամօղլու նախնիները եղել են Պոնտոսի հույներ, ինքը համարվում է Թուրքիայի ամենահավանական հաջորդ ղեկավարը, դրա համար էլ նախօրեին ձերբակալվեց Էրդողանի հրահանգով, ինչը հանգեցրեց աննախադեպ բողոքի ալիքի Թուրքիայի ողջ տարածքով մեկ...»,- գրել է նա:





























