Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ուրբաթ սպառնացել է անեքսիայի ենթարկել Գազայի հատվածի մի մասը, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատ չարձակի մնացած իսրայելցի պատանդներին, որոնք պահվում են պատերազմից տուժած պաղեստինյան տարածքում, հաղորդել է AFP-ը:

«Ես հրամայել եմ (բանակին) ավելի շատ տարածքներ գրավել Գազայում... Որքան շատ ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, այնքան ավելի շատ տարածքներ կկորցնի՝ Իսրայելին բռնակցելու համար»,- նշվել է Կացի հայտարարությունում:

Կացը նաեւ սպառնացել է «ընդլայնել բուֆերային գոտիները Գազայի շրջակայքում՝ պաշտպանելու համար իսրայելցի խաղաղ բնակիչներին եւ զինվորներին, իրականացնելով տարածքի մշտական ​​իսրայելական օկուպացիան», եթե ՀԱՄԱՍ-մասը չկատարի իր պահանջը։

Ավելի վաղ Իսրայելն ակտիվացրել էր նոր հարձակումը Գազայի հատվածում՝ խախտելով հարաբերական անդորրը, որը տիրում էր պաղեստինյան անկլավում հունվարի 19-ին հաստատված հրադադարի պահից։