Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Վուչիչը մայիսի 9-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, գրում է Коммерсант-ը։

«Սա շատ կարևոր տարի է՝ Հաղթանակի 80-ամյակը... Մենք շատ ուրախ ենք, որ Սերբիայի նախագահ Վուչիչը կլինի Մոսկվայում, և, իհարկե, հանդիպում և բանակցություններ կլինեն ՌԴ նախագահի հետ»,- ասել է Օրեշկինը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին։

Դեկտեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությունը տոնին, որից հետո Վլադիմիր Պուտինը հրավիրել է զորքեր ԱՊՀ բոլոր երկրներից՝ մասնակցելու շքերթին։

Ռուսաստանը նաև հրավիրել է ԿԺԴՀ-ի զորքերին մասնակցելու Հաղթանակի շքերթին։ Այս օրը Մոսկվա է ծրագրում այցելել նաեւ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։