Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել Գազայից «կամավոր արտագաղթի» վարչություն ստեղծելուն, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում։
«Այսօր (23/03/2025) նախարարների կաբինետը հավանություն է տվել Գազայից կամավոր արտագաղթով զբաղվող վարչության ստեղծմանը»,- գրել է նա։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Գազայի հատվածը կարելի է վերածվել «Մերձավորարևելյան Ռիվյերայի»։
Նաթանյահուի հետ բանակցություններից առաջ ելույթ ունենալով՝ Թրամփն առաջարկել էր Գազայի բնակիչներին տեղափոխվել նոր վայր, որը կտրամադրեն Մերձավոր Արևելքի մեկ կամ մի քանի պետություններ:
Պաղեստինցիներին վերաբնակեցնող երկրների շարքում նա նշել էր Եգիպտոսն ու Հորդանանը։
Սակայն Մերձավոր Արևելքի երկրները բացասաբար էին արձագանքել այս հայտարարությանը։
Մինչդեռ «կամավոր արտագաղթի» գաղափարը բազմիցս բարձրաձայնվել է իսրայելցի ծայրահեղ աջ քաղաքական գործիչների կողմից՝ նշելով, որ այդ գաղափարին հավանություն է տալիս նաև երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։





























