Լիտվան ծրագրում է Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին մի քանի մակարդակի ամրացումներ տեղադրել, ներառյալ՝ հակահետևակային և հակատանկային ականներ։ Դրա մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բրեյդան հայտարարել էր, որ Լեհաստանը նաև հակահետևակային ականներ կտեղադրի սահմանին «Արևելյան վահան» ամրացման նախագծի շրջանակում, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Բեյդան նշել է, որ Լեհաստանը ներկայում չունի հակահետևակային ականներ, փոխարենն ունի «դրանք արտադրելու ունակություն», և որ երկիրը կարող է խոսել «մի քանի հարյուր հազար, միլիոն ականների մասին»։
Մարտի 18-ին Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը հայտարարեցին հակահետևակային ականներն արգելող Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մտադրության մասին։
Չորս երկրների պաշտպանության նախարարներն իրենց որոշումը հիմնավորել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ռազմական սպառնալիքի զգալի աճով։




























