Վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ սոցիալական ապահովության ծառայությունը հայտնել է, որ 120 եւ ավելի բարձր տարիքի գրեթե յոթ միլիոն ամերիկացիների, որոնք դեռ ողջ են, մահացած են համարել, հայտնել է կառավարության արդյունավետության բարձրացման վարչությունը (DOGE):

DOGE-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ սոցիալական ապահովության ծառայությունը համաձայնել է մահացած ճանաչել 120 տարեկանից բարձր ԱՄՆ մոտ 3,2 միլիոն բնակիչներին, որոնք իր տվյալների բազաներում նշված են որպես ներկայում ապրող մարդիկ:

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում սոցիալական պպահովությունը իրականացրել է իր տվյալների խոշոր մաքրում: Այժմ մոտ Սոցիալական ապահովության համարանիշ ունեցող 120-ից բարձր տարիք ունեցող յոթ միլիոն մարդ նշված է որպես մահացած»,- հայտնել է գերատեսչությունը X սոցիալական ցանցում: