Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրում Չինաստանի հավաքականը թեեւ 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային, սակայն ապահովեց առաջին տեղը, քանի որ Հնդկաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Վրաստանին եւ կորցրեց հնարավորությունը պայքարել առաջին տեղի համար:

Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Վիետնամին եւ 6-րդ տեղում է: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Մարիա Կուրսովան պարտվեց, Նելլի Աղինյանը ոչ ոքի խաղաց:

8-րդ տուր

Հայաստան - Վիետնամ` 2,5:1,5

Հարավային Աֆրիկա - Ռուսաստան` 0:4

Ուկրաինա - Չինաստան` 2,5:1,5

Հնդկաստան - Վրաստան` 1:3

Թուրքիա - Հունաստան` 0,5:3,5

Մրցաշարային աղյուսակ

1. Չինաստան` 14 (25)

2. Ռուսաստան` 12 (19,5)

3. Հնդկաստան` 11 (21,5)

4. Ուկրաինա` 10 (19)

5. Վրաստան`10 (18,5)

6. Հայաստան` 8 (17,5)

7. Վիետնամ` 8 (17)

8. Թուրքիա` 4 (10)

9. Հունաստան` 3 (11)

10. Հարավային Աֆրիկա` 0 (1)

Եզրափակիչ տուր. Ռուսաստան - Հայաստան, Չինաստան - Հնդկաստան, Վիետնամ - Ուկրաինա, Հունաստան - Հարավային Աֆրիկա, Վրաստան - Թուրքիա: