Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում եւ Կալինինգրադում հետեւել են Արեւի խավարմանը։
Ինչպես տեղեկացրել է «Московский комсомолец»-ը, խավարումն առավելագույնին է հասել ժամը 14.49-ին, երբ Լուսինը ծածկել է Արեւի սկավառակի 2 տոկոսը։
Արեւի խավարումը կարողացել են տեսնել Ռուսաստանի եվրոպական, կենտրոնական եւ հյուսիսարեւմտյան մասերի բնակիչները։
Արեւի խավարմանը հետեւելու համար պահանջվում են հատուկ ակնոցներ (անգամ մի քանի զույգ սովորական ակնոցները բավականաչափ արդյունք չեն տալիս), մի քանի դիսկետ կամ մրոտված ապակի, հակառակ դեպքում արեւի լույսը կարող է այրել աչքի եղջերաթաղանթը։





























