Մոսկվայի դատախազությունն իր Թելեգրամ-ալիքում նախազգուշացրել է դոմոֆոնների հետ կապված խարդախության սխեմայի մասին։

Տեղեկության համաձայն՝ բնակիչները զանգ են ստանում իբր դոմոֆոնների սերվիսի մասնագետից, որը տեղեկացնում է մուտքի դռան բանալիները փոխելու աշխատանքների իրականացման մասին եւ խնդրում է տալ ՍՄՍ կոդը։

Իրականում մարդուն ուղարկում են կոդ «Պետծառայություններում» իր աշխատասենյակի մուտքի կոդը։  Այդ սխեմայով վերջերս այդպես խաբել են ՌԴ մայրաքաղաքի 70-ամյա բնակչուհուն։

Դրանից հետո խաբվածի հետ իրականացրել են բազմաքայլ սխեմա եւ արդեն իբր «Ռոսկոմնադզորի», «Ռոսֆինմոնիթորինգի» եւ իրավապահ մարմինների աշխատակիցների անունից համոզել նրան բանկային կուտակումները փոխանցել «անվտանգ» հաշիվներին, որոնք չարագործների հաշիվներն էին։  Այսպիսով թոշակառու կնոջ դրամական միջոցները հափշտակվել են։

Այժմ Զամոսկվորեցկի միջշրջանային դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել գործի բոլոր հանգամանքների պարզումը։ Ընդ որում, դատախազները համառորեն խնդրում են քաղաքացիներին երբեք անհայտ անձանց չտեղեկացնել կոդերը ՍՄՍ-ով, որպես ով էլ որ նրանք ներկայանալու լինեն, գրել է «Московский комсомолец»-ը։