ԱՄՆ Ֆլորիդա նահանգի վիճակախաղը հայտարարել է, որ բենզալցակայան մեկնելը Ֆլորիդայի մի կնոջ 5 միլիոն դոլարի ջեքփոթ է ապահովել, գրում է UPI-ն։
Ըստ վիճակախաղի ներկայացուցիչների՝ 62-ամյա Նուբիա Ֆագոտը ավտոմեքենայով մտել է Դորալում տեղակայված տեխսպասարկման կետ և ընտրել Crossword Cash սքրեչ տոմս:
20 դոլար արժողությամբ տոմսը նրան ապահովել է գլխավոր մրցանակը՝ 5 միլիոն դոլար:
Ըստ վիճակախաղի ներկայացուցիչների՝ Ֆագոտն ընտրել է իր շահումները որպես միանվագ վճար՝ 3 միլիոն 262 հազար 138 դոլար:
Շահող տոմսը վաճառելու համար գազալցակայանը 10 հազար դոլարի բոնուս է ստացել։





























