Ղրղզստանում համաձայն չեն ընկույզի անվանմանն ու առաջարկել են անվանափոխել այն։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, նրա խոսքերի տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրագրող Օտկուրբեկ Ռախմանովը։

«Աշխարհում ոչ մի տեղ ընկույզի անտառների այսքան մեծ տարածք չկա: (...) Հետևաբար, մենք պետք է այն անվանենք ղրղզական, ոչ թե հունական», - ասել է Տաշիևը:

Նա նաև հայտարարել է, որ ընկույզը տարածվել է աշխարհով մեկ Ղրղզստանից, և որ Արսլանբոբը մոլորակի ամենամեծ պլանտացիան է: