Լեռնային Ղարաբաղի կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Հայաստանի կրթության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ԼՂՀ մայրաքաղաքում գիտության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ստորագրման արարողությանը ներկա, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե տվյալ փասաթղթի ընդունմամբ լրացվեց այն բացը, որ կար երկու գերատեսչությունների համագործակցության մեջ:

Նրա խոսքերով, ԼՂՀ-ում գիտության ոլորտում առաջնահերթ են գյուղատնտեսության, բնապահպանության, շինարարության եւ այլ ոլորտները: