«Հայաստանում արտաքին պարտքը այս տարվա վերջին կլինի մոտավորապես 3,5 միլիարդ դոլար, իսկ 2010-ի վերջում` մոտ 4 միլիարդ»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ 2010-ի ավարտին արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 46 տոկոսը:

«Արտաքին պարտքի կառավարման քաղաքականության ոլորտում կառավարությունը թույլ է տալիս կոպիտ սխալ, որ առանց այդ միջոցների արդյունավետ տեղաբաշխման սխեմաների, անընդհատ պարտքային պարտավորությունն է կուտակում»,- նշեց նա, հավելելով, որ սրանով միջազգային կառույցները Հայաստանը կախման մեջ են գցում:

Նշենք, որ ԱՄՀ-ն կանխատեսել է, որ 2010 թվականին Հայաստանում կգրանցվի 1,2 տոկոսանոց աճ, իսկ 2011-ին` 3 տոկոսանոց աճ: Տնտեսագետները նշում են, որ 2011 թվականիս սկսած Հայաստանը իր արտաքին պարտքի սպասարկմանը պետք է ուղղի տարեկան մոտ 500 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ դա պետք է կազմի բյուջեի մոտ 25 տոկոսը: