Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որոնք երկարացնում են երկրում ռազմական դրությունը, ինչպես նաև 90 օրով երկարացնում են ընդհանուր զորահավաքի ժամկետը՝ մինչև 2025-ի օգոստոսի 6-ը։ Դրա մասին հայտնում է «Украинская правда»-ն։
Ավելի վաղ Գերագույն Ռադան Ուկրաինայում երեք ամսով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարաձգել էր ռազմական դրությունը, ինչպես նաև զորահավաքը։
Ուկրաինայի նախագահի խնդրանքով Գերագույն Ռադան 2022 թվականի փետրվարից շարունակում է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի իրականացումը։ Այսպիսով, Ուկրաինայում ռազմական դրությունն ու զորահավաքը շարունակվում է ավելի քան 3 տարի։




























