Անկարայում նոյեմբերի 6-15-ը կայացել է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների արվեստների ակադեմիաների անդամների լուսանկարների, քանդակների եւ նկարների ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացմանը, որ իրականացվում էր Չանկայում արվեստների միջազգային օրերի շրջանակներում, մասնակցել են Չանկայի եւ Անկարայի քաղաքապետերը, Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ եւ այլոք, հայտնում է TRT-ն:

Ցուցահանդեսին ներկայացվել են ավելի քան 18 գեղանկարիչների եւ քանդակագործների՝ այդ թվում՝ Լյուդմիլա Կոզաչոկի, Լիդիա Կռիլովայի, Վահիդ Թալիբի եւ այլոց աշխատանքներ: