Նոր պեղումները ցույց են տվել, որ ավելի քան 2000 տարի առաջ Սինայի անապատի հյուսիսում գտնվող հին եգիպտական մեծ ամրոցի մուտքի մոտ 500 ծառերից բաղկացած բարդ լանդշաֆտ է եղել, գրում է Live Science-ը։
Հնագետները հայտնագործությունը կատարել են ամրոցի մեծ հատվածը հայտնաբերելուց հետո, որը վերակառուցվել և փոփոխվել էր մի քանի դարերի ընթացքում։ Ամրոցի գոյության մասին հայտնի է տասնամյակներ շարունակ։ Սակայն Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հնագետների կատարած նոր հայտնագործությունները լույս են սփռում ավելի քան երկու հազարամյակ առաջ գոյություն ունեցած ամրոցի տեսքի ու կառուցվածքի վրա։
Նրանք հայտնաբերել են, որ Պտղոմեոսյան դինաստիայի (մ․թ․ա․ 305-30 թվականներ) օրոք ամրոցի մուտքը տանող ճանապարհի երկու կողմերում կային կավով շրջապատված 500 ծառատունկի շրջանակներ։ Նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այդ տարածքներում պետք է ծառեր լինեին։ Անհասկանալի է, թե մոտ 2000 տարի առաջ հատկապես ինչպիսին էր Սինայի անապատի կլիման։ Նրանք հայտնաբերելեն նաև, որ Պտղոմեոսյան դինաստիայի օրոք ամրոցը շրջապատված էր ավելի քան 2 մետր խորությամբ խրամատով։ Այդ խրամատն, ըստ երևույթին, զինվորներին օգնել է պաշտպանել ամրոցը։
Հնագետները մի քանի այլ գտածոներ են կատարել, դրանց թվում՝ զինվորների և, հնարավոր է, նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի տներ։ Բացի դրանից, նրանք փորել են 100 մ երկարությամբ և 11 մ լայնությամբ կրաքարե սալիկներով սալարկված ճանապարհի մի հատված։ Ամենայն հավանականությամբ, այն օգտագործել են դեպի ամրոց ուղղվող ստրաբաժանումները։ Անսպասելի հայտնագործության ժամանակ հնագետները հայտնաբերել են մի կառույցի չորս անկյուն, որը կարող է թվագրվել ավելի վաղ ժամանակաշրջանի։
Հնարավոր է, որ այդ կառույցը նաև ամրոց է, սակայն գիտնականների թիմը չկարողացավ պարզել դրա ամսաթիվը կամ հաստատել դրա նպատակը։





























