Ֆրանսիայի Միգրացիոն գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան, Հայաստանը եւ Սերբիան համարվում են անվտանգ երկրներ եւ այնտեղից փախստականներ չեն ընդունելու։ CNNturk-ի փոխանցմամբ՝ այսուհետ այդ երկրների քաղաքացիների դիմումները ապաստան ստանալու հետ կապված՝ Ֆրանսիայում կմերժվեն։ Քաղաքական ապաստան խնդրողների դիմումները մակերեսային ստուգմամբ չի բավարարվելու։ Թուրքիան, Հայաստանը եւ Սերբիան մտել են անվտանգ երկրների շարքը, իսկ դրան հակառակ՝ Վրաստանը հանվել է անվտանգ երկրների շարքից։
Ի դեպ Ֆրանսիայում քաղաքական ապաստանի քննարկումները օրակարգ մտան այնտեղ քաղաքական ապաստան հայցած թուրքական «Երիտասարդական» կուսակցության առաջնորդ Ջեմ Ուզանի պահանջով։



























