ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Իրանն անվանել է «Մերձավոր Արևելքի ամենաավերիչ ուժը», մեղադրելով Թեհրանին տարածաշրջանում անկայունության համար և հայտարարելով, որ Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի, հաղորդում է Reuters-ը։
«Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, -նշել է Թրամփը։ -Սակայն եթե Իրանի ղեկավարությունը մերժի այս ձիթենու ճյուղը..., մենք այլ ընտրություն, քան կենտրոնացած առավելագույն ճնշում կիրառել, չենք ունենա»։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ներդրումային գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Թրամփը զգուշացրել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա» և հայտարարել, որ իր առաջարկը հավերժ չի գործելու։ Թրամփը ուշադրություն է հրավիրել նաև այն կտրուկ հակադրության վրա, որը գոյություն ունի Սաուդյան Արաբիայի «կառուցողական տեսլականի» և իր բնորոշմամբ՝ Իրանի առաջնորդների առաջացած «փլուզման ու տառապանքի» միջև։
«Արաբական թերակղզում ձեր ընտրած ուղու հետ ավելի կտրուկ հակադրություն չի կարող լինել, քան Իրանի ծոցի հակառակ կողմում տեղի ունեցող աղետը»,-հավելել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ չեն մտադիր միջուկային զենք ստեղծել։





























