Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է Անկարայում հանդիպել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նախքան որոշելը, թե ինչ քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում, AFP-ին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը։

«Նախագահը սկսում է Էրդողանի հետ իր այցն Անկարայում, եւ միայն դրանից հետո կորոշի հաջորդ քայլերը»,- ասել է նա այն բանից հետո, երբ ռուսական պետական ​​գերատեսչությունները հայտնել են, որ Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել պլանավորված բանակցությունների համար:

Նման տեղեկություն այսօր ավելի վաղ հայտնել էր «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կկայանա ժամը 14։00-ին մոտ։