ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին սենատոր Ջերի Մորանի հետ զրույցի ժամանակ խոր մտահոգություն է հայտնել Պենտագոնի հետ կապված ծանրաբեռնված օդային երթևեկության վերաբերյալ, նկատի առնելով այս տարվա սկզբին Պոտոմակի վրա տեղի ունեցած ինքնաթիռի մահացու վթարը, հաղորդում է NBC News-ը։
Նա նշել է, որ եթե լինեն ուսումնական առաքելություններ, դրանք կարող են անցկացվել օրվա որոշակի ժամերին, երբ DCA-ում՝ Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում ավելի քիչ երթևեկություն կլինի:
Դաֆին ընդգծել է, որ Պենտագոնի ուղղաթիռները շարունակում են թռչել՝ ուսումնական առաքելությունների կամ VIP անձանց տեղափոխելու համար։
«Դա մտահոգիչ է»,- շեշտել է նախարարը։



























