Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ուկրաինայի հետ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը Ստամբուլում՝ Դոլմաբահչեի նախագահական նստավայրում սկսել են հանդիպումը, ТАСС-ին հայտնել է աղբյուրը։

Հանդիպումը սկսվել է առանց լրատվամիջոցների համար որևէ հայտարարության։

Հանդիպման ուշացած մեկնարկը հաստատել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«Վաղը Ստամբուլում կլինեն ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, ռուսական պատվիրակությունը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը»,- հավելել է Քեչելին՝ պատվիրակությունների միջև հնարավոր նախատեսված շփումների մասին լրացուցիչ տեղեկություններ չտրամադրելով։