ԱՄՆ-ը կսկսի զրոյացնել չինացի ուսանողների վիզաները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Х սոցցանցում։

«ԱՄՆ-ը կսկսի չեղարկել վիզաները չինացի ուսանողների համար, ներառյալ նրանց, ովքեր կապված են Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ կամ սովորում են առանցքային ոլորտներում»,- գրել է նա:

Ռուբիոն ավելացրել է, որ ԱՄՆ-ը կփոխի վիզայի պահանջները Չինաստանից, այդ թվում՝ Հոնկոնգից դիմողների համար։ Նորամուծությունները կօգնեն վիզաների տրամադրման ժամանակ ավելի մանրակրկիտ ստուգումներ անցկացնել։

Տեղեկացվել է նաեւ, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է զրկել Չինաստանին կիսահաղորդիչներ ստեղծելու ծրագրային ապահովման հասանելիությունից:

Մինչ այդ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատի առանցքային դեմոկրատները կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերանայել մերձավորարեւելյան երկրներին արհեստական ​​բանականության չիպերի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը։ Դեմոկրատները վախենում են, որ առաջավոր տեխնոլոգիաները կարող են արտահոսել Չինաստան եւ Ռուսաստան՝ սահմանափակելով ամերիկյան ընկերությունների մատակարարումները: