Թուրքիան եւ Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Նախիջեւանում՝ «Անսասան եղբայրություն-2025» համակարգչային աջակցությամբ, եւ «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2025» մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ։
Զորավարժությունների պլանի համաձայն՝ մեքենայացված ստորաբաժանումները եւ կոմանդոսները կկատարեն տարբեր ուսումնամարտական առաջադրանքներ հրետանու, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների եւ օդուժի աջակցությամբ։





























