Երեւանում 162 դպրոցներից կաթսայատուն չունի միայն 20-ը, իսկ մարզերից ամենից շատ չեն գործել Գեղարքունիքի մարզի դպրոցները`126-ից չեն ջեռուցվում 119-ը: Այս մասին, այօր` հունվարի 12-ին, ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հունվարի 9-ից ամբողջությամբ դասերը վերսկսել են Արարատի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռիի մարզերի դպրոցները, իսկ մյուս մարզերում դպրոցները չեն գործել փոքր մասով: Սակայն նա լիահույս է, որ խնդիրը կվերացվի արդեն հաջորդ ուսումնական տարում:
Ն. Հովհաննիսյանի ներկայացմամբ, եթե Երեւանում տարիներ առաջ կաթսայատուն չունեցող դպրոցների թիվը բավական մեծ էր, ապա այժմ մայրաքաղաքում կաթսայատուն չունի եւ վառարաններով ջեռուցվում է ընդամենը 20 դպրոց:




























