Տաճարի լեռան լուրջ հակամարտությունը աշխարհի մոտեցող վերջի առաջին նախանշանն է: Այսպես կարծում են քրիստոնեական սիոնիստների առաջնորդները: Նրանցից մեկը՝ Լես Լոուրենսը հայտարարել է, թե հակամարտությունը սկսվեց, երբ մի խումբ երիտասարդ մահմեդականներ բարիկադավորվեցին Ալ-Աքսա մզկիթում՝ բողոքելով հրեաների՝ Տաճարի լեռան վրա բարձրանալու դեմ: Իսրայելական ոստիկանության հետ բախման արդյունքում վիրավորվեցին 26 հոգի, 21 պաղեստինցի էլ ձերբակալվեց: Լոուրենսի խոսքերով, բոլոր հրեաները մերժում են այն հայեցակարգը, թե միայն մահմեդականները կարող են աղոթել տաճարի լեռան վրա: Նրա կարծիքով, կրոնական հակամարտությունը վերաճում է բաց բախման:
Լոուրենսը մոտեցող Արմագեդոնի ժամանակից տարբերակն է պատրաստել, բիբլիական ավանդույթների համապատասխան: «Դատաստանի օրվա մարտերը կսկվեն Իրանի միջուկային ռեակտորների դեմ Իսրայելի հարվածներով, Տաճարի լեռան վրա 3-րդ պաղեստինյան իթթիհաթով, ու Գազայում պաղեստինցիների բռնությունների կտրուկ աճով, եւ Լիբանանում „Հըզբոլլահի“ հարձակմամբ: Կարծում եմ՝ ժամը հասել է, եւ զանգերը հնչել են: Մոտեցող բախումը կանգնեցնելն անհնար է: Մենք տեսնում ենք համաշխարհային հակամարտության բազմաթիվ նախանշաններ, որ Եսայի մարգարեն գուշակել էր դեռ 2500 տարի առաջ»,- հայտնում է Mignews-ը:




























