Այսօր Բրյուսելում` ԵՄ արտահերթ գագաթնաժողովում ընտրում են Եվրամիության առաջին նախագահին: Այս պաշտոնը ստեղծվել է համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի, որը ստորագրել են ԵՄ անդամ բոլոր երկրները:

ԵՄ նախագահի պաշտոնի համար գրանցվել են 12-ից ավելի թեկնածուներ, որոնց թվում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը եւ Բելգիայի վարչապետ Վան Ռոմպեյը: Եթե մեկ ամիս առաջ ամենամեծ հնարավորությունները ուներ Թոնի Բլերը, ապա հիմա նա զգալիորեն կորցրել է դրանք: Առավել բարձր են գնահատվում Վան Ռոմպեյի հնարավորությունները, սակայն նրա ԵՄ նախագահ դառնալու հավանականությունն էլ դեռ 100 տոկոսանոց չէ: Եթե այսօր եվրոպացի առաջնորդները չկարողանան ԵՄ նախագահ ընտրել, ապա այս խնդրին հնարավոր կլինի անդրադառնալ դեկտեմբերի կեսերին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

Եթե այսօր հայտնի դառնա ԵՄ նոր նախագահի անունը, ապա նա իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ից: