2011 թվականի ողջ ընթացքում տնտեսական բաղադրիչը կարեւոր տեղ է զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Այս մասին նշված է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվությունում:

Ըստ այդմ, զարգացել են տնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների եւ ֆինանսական ինստիտուտների հետ: ԱԳՆ անմիջական մասնակցությամբ եւ համակարգմամբ տեղի են ունեցել տասնյակ միջկառավարական հանձնաժողովների նիստեր եւ գործարար համաժողովներ:

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մեջ:

Հունիսի 8-ին Բուխարեստում կայացել է ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 24 հանդիպում, որոնց մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանգասարյանի գլխավորությամբ:

2011-ի առաջին կիսամյակում, ՍԾՏՀԿ գյուղատնտեսության եւ գյուղական արդյունաբերության գծով աշխատանքային համակարգող երկիրը եղել է Հայաստանը: Հետո, Հայաստանը վերցրել է նաեւ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, նաեւ առողջապահության եւ դեղագործության գծով աշխանքային խմբերի համակարգումը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին, Հայաստանը միացել է ԱՊՀ շրջանակներում ազատ տնտեսական գոտւ համաձայնագրին: