Մահապատիժը Ռուսաստանում չի ընդունվի նաեւ 2010թ. հունվարի 1-ից հետո, կարծում է Ռուսաստանի Սահմանադրական դատարանը։ Ներկայացնելով համապատասխան որոշումը՝ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը վկայակոչել է միջազգային մի շարք նորմեր, որոնց տակ ստորագրել է Ռուսաստանը, եւ որոնք արգելում են կամ խորհուրդ են տալիս արգելել մահապատժի կիրառումը։ Զորկինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ԵԽ անդամության հրավիրվեց միայն մահապատժից հրաժարվելու խոստում տալով, հայտնում է «Ինտերֆաքսը»։