Փհենյանը կստանա լայնածավալ տնտեսական եւ ֆինանսական օգնություն միայն այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան անմիջապես վերադառնա միջուկային զինաթափման բանակցություններին՝ լիակատար զինաթափման պայմանագիր կնքելու նպատակով։ Այս մասին, այսօր նոյմբերի 19-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կորեայում կայացած մամուլի ասուլիսին։

Ընդ որում, ինչպես հաղորդում է BBC-ին, Օբաման հայտարել իր պատրաստակամության մասին շարունակելու հյուսիսկորեական միջուկային խնդրի բազմակողմանի բանակցությունները։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հայտնել է, որ բանակցային գործընթացը կարգավորելու համար դեկտեմբերի 8-ին Փհենյան կժամանի Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բոսուորտը։

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը, իր հերթին հայտարարել է, որ այս հարցի լուծման ոչ մի ժամկետներ չկան, սակայն նա կցանկանար տեսնել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ավելի ակտիվ գործողությունները։

«Մեզ անհարժեշտ է իմանալ, որ Հյուսիսային Կորեան չեղյալ կհամարի միջուկային ծրագիրը։ Հստակ որոշված չէ, թե դա ինչ ժամկետներում պետք է լինի»,- հայտարարել է Լի Մեն Բակը։

Բացի այդ, երկու նախագահները կոչ են արել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությանը՝ անմիջապես վերսկսել Կորեական թերակզու միջուկային զինաթափմանն ուղված վեցակողմ բանակցությունները։

Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի նախագահների հանդիպումը Օբամայի ասիական շրջագայության վերջնակետն էր, որի շրջանակներում նա նաեւ եղել է Ճապոնիայում, Սինգապուրում եւ Չինաստանում։