Տրապիզոնի թատրոնը պատրաստվում է Երեւան գալ ներկայացմամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Aksam-ը։

Տրապիզոնի Արվեստների թատրոնը, որը ավելի վաղ թուրք հանդիսատեսին էր ներկայացրել հայ գրող Հակոբ Պարոնյանի «Պաղտասար Ախպար» ներկայացումը, այժմ ցանկանում է Երեւանում՝ հայ հանդիսատեսին ներկայացնել թուրք հայտնի գրող՝ Ազիզ Նեսինի ստեղծագործություններից։ Թուրքական կողմի պնդմամբ՝ անցյալ տարի են ցանկացել գալ Երեւան, սակայն Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առանց որեւէ պատճառի, մերժել է։