Մի շարք արեւմտյան ԶԼՄ-ներ այսօր՝ նոյեմբերի 19-ին տեղեկություններ են տարածել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան մասին: Կոմանդանտեի մահվան մասին, մասնավորապես հաղորդել էր Discovery ալիքը, որի տեղեկություններով՝ Կաստրոյի առողջական վիճակը զգալի վատացավ, երբ նա երկրի կառավարումը հանձնեց կրտսեր եղբորը՝ Ռաուլին:
Տվյալ տեղեկությունը դեռ ոչ ոք չի հաստատել, ոչ էլ հերքել է:
Սակայն հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցներում լուրեր են տարածվում Կաստորյի մահվան մասին: եթե դատենք ԶԼՄ-ների հրապարակումներով՝ Կուբայի առաջնորդը «մահացել» է 1986թ. եւ 1994թ.՝ «ինսուլտից մինչեւ հարձկամն պատճառով»: 2006թ. Կուբայի հեղափոխության առաջնորդի կյանքի թելը «կտրվել էր» աղիքային արյունահոսության պատճառով: Բոլոր այդ շշուկներից հետո Կաստրոն անգամ հայտնվում էր կուբայական հեռուսատատեսությամբ՝ ապացուցելու, որ ողջ է:




























