Հաջորդ շաբաթ Պրահայում կայանալու են Ադրբեջանի եւ Չեխիայի միջեւ ռազմավարական գործընկերության բանակցությունները: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է Չեխիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեն:
Դիվանագետի խոսքերով, բանակցություներն անցկացվելու են Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի՝ հաջորդ շաբաթ Պրահա կատարելիք այցի շրջանակներում: Կողմերը քննարկելու են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, այժմ մշակվում է փոխնախարարի հանդիպումների ծրագիրը, ասել է Թաղիզադեն:




























