Այսօր տարածաշրջանային այցելության շրջանակներում Հայաստան է ժամանել ԵԽ-ի նախարարների կոմիտեի «Ագո»-ի մոնիտորինգի խումբը: Այցելության ընթացքում նրանք կհանդիպեն երկրի ղեկավարության, ինչպես նաեւ հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ:

Նոյեմբերի 23-26-ին «Ագո»-ի խումբը կլինի Ադրբեջանում, որտեղ գնահատական կտաԵԽ-ի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ իրավիճակին: Բաքվում խմբի անդամները հանդիպումներ կունենան Իլհամ Ալիեւի, խորհրդարանի անդամների, հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ինչպես նաեւ հասարակական հատվածի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ: