Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝ Երեւանի որոշ հատվածներում երթեւեկությունը կփակվի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հունվարի 27-ին, ժամը 17.00-ից մինչեւ 19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթեւեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաեւ երթեւեկության դադարեցում:
Ոստիկանությունը հայցում է Երեւանցիների ներողամտությունը:




























