«Շախմատ» առարկան դառնում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը», որի մասին են վկայում տարբեր երկրների կրթական գերատեսչությունների պատասխանատուների արձագանքները: Այս մասին նշված է ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում քննարկումների առանձնակի թեմա է դառնում Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի ներմուծումը: Միջազգային հանրությունը հետաքրքրված է մեր երկրի փորձով եւ այդ հարցին անդրադառնում են նաեւ աշխարհի առաջատար լրատվամիջոցները: Օրերս այդ մասին ռեպորտաժ է հեռարձակել հաղինակավոր բրիտանական BBC գործակալությունը:




























