Օրերս Կոտայքի մարզի Գետամեջ գյուղին հարակից տարածքում մասամբ վթարվել էր «Արզնի 2-Երեւան» մայր ջրատարը, որի պատճառով մինչեւ 100լ/վ ջուր էր արտահոսում խողովակից եւ վտանգում մայրաքաղաքի որոշ շրջանների կայուն ջրամատակարարումը:
Էլ ավելի ծանր հետեւանքներով վթարից խոսափելու նպատակով, այսօր` հունվարի 26-ին «Երեւան Ջուր» ընկերության Խմելու ջրի արտադրության եւ տեղափոխման վարչության աշխատակիցները սկսեցին ջրատարի վերանորոգումը:
Ինչպես տեղեկացրել է նշված վարչության վթարային ծառայության պետ Արտուշ Դաշյանը, աշխատանքները ընթանում են ժամանակացույցի համաձայն, ասել է թե Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջանների մի շարք թաղամասերի ջրամատակարարումը կվերականգնվի, ինչպես եւ հայտարարվել էր, մինչեւ հունվարի 27-ը ժամը 9.00-ին:




























