Երկուշաբթի երեկոյան բժշկական ուղղաթիռ է կործանվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի մայրուղու վրա, ինչի հետևանքով ուղղաթիռում գտնվող երեք մարդ ծանր վիրավորվել է, այդ թվում՝ մի կին, ում, ըստ պաշտոնյաների, անհրաժեշտ է եղել փրկել ինքնաթիռի բեկորների տակից, հայտնում է «Associated Press»-ը։
Սակրամենտոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչ, կապիտան Ջասթին Սիլվիայի խոսքով՝ ուղղաթիռը պացիենտին հասցրել է հիվանդանոց և վերադառնալուց է եղել մեկնարկի վայր, երբ տեղական ժամանակով մոտավորապես 19:00-ին օդում «արտակարգ իրավիճակ» է առաջացել։ Օդաչուն, բուժքույրը և բուժակը տեղափոխվել են հիվանդանոցներ և նրա խոսքով, գտնվում են կրիտիկական վիճակում։ Նրա խոսքով՝ մայրուղում ոչ ոք չի տուժել, ինչը նա անվանել է «ապշեցուցիչ», հաշվի առնելով, որ ուղղաթիռը կործանվել է մայրուղու կենտրոնում։
Տուժածներից մեկը հայտնվել է ուղղաթիռի տակ և հրշեջների մի փոքրիկ խումբ կարողացել է դուրս բերել տուժած կնոջը և տեղափոխել շտապօգնության մեքենա։
Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայության ներկայացուցիչ, սպա Մայք Քարիլյոյի խոսքով՝ վթարի հետևանքով 50-րդ մայրուղու արևելյան ուղղությամբ երթևեկելի գծերը փակվել են։





























