Գերմանիայի հարավում գտնվող Աշաֆենբուրգի (Բավարիա) քաղաքային վարչակազմը բնակիչներին կոչ է արել մնալ տանը, փակ պահել պատուհաններն ու դռները և լքել փողոցները՝ գազի ամպի պատճառով, որը կարող է թունավոր լինել, հաղորդում է Bild պարերականը։
Պարբերականի տվյալներով՝ ամպն առաջացել է Մայնաշաֆի (Բավարիա) ցինկապատման գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով։





























